Մարտադաշտում թշնամին թողնել է 1 զրահամեքենա, 1 բեռնատար մեքենա և մեծ քանակությամբ կենդանի ուժ. ՊԲ
Քաղաքական
12:37 05/11/2020
ԼՂՀ

Մարտադաշտում թշնամին թողնել է 1 զրահամեքենա, 1 բեռնատար մեքենա և մեծ քանակությամբ կենդանի ուժ. ՊԲ

Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակը  հայտնել է ռազմաճակատի արևելյան ուղղությամբ հերթկան հարձակման հետ մղման մասին:

«Նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, թշնամական ուժերը արևելյան հատվածում, զրահապատ մեքենաների կիրառմամբ, ձեռնարկել են հարձակման փորձ:

ՊԲ ստորաբաժանումների ու պահեստազորայինների գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, մարտադաշտում թողնելով 1 զրահամեքենա, 1 բեռնատար մեքենա և մեծ քանակությամբ կենդանի ուժ, հետ է շպրտվել:

Օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ ՊԲ վերահսկողության ներքո»,- ասվում է ԱՀ ՊԲ տարածված հաղորդագրության մեջ:

Placeholder
Մարտադաշտում թշնամին թողնել է 1 զրահամեքենա, 1 բեռնատար մեքենա և մեծ քանակությամբ կենդանի ուժ. ՊԲ