Քարին տակի և Լիսագորի հատվածներում նկատված թշնամական խմբերը ոչնչացվել են. ՊՆ
Քաղաքական
19:57 05/11/2020
ԼՂՀ

Քարին տակի և Լիսագորի հատվածներում նկատված թշնամական խմբերը ոչնչացվել են. ՊՆ

Այսօր արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվել են մարտական գործողությունները, որի ընթացքում տարբեր ուղղություններով թշնամական ուժերը ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների ձեռնարկած քայլերի արդյունքում չեզոքացվել են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Մասնավորապես, Քարին տակի և Լիսագորի հատվածներում նկատված թշնամական փոքր խմբերը ոչնչացվել են մեր դիպուկահարների և այլ կրակային միջոցների դիպուկ կրակով: Շուշիի ուղղությամբ նկատվել է հակառակորդի զրահամեքենաների կուտակում, որը ևս ՊԲ ստորաբաժանումների ճշգրիտ կրակով ոչնչացվել է»,-գրել է նա:

Placeholder
Քարին տակի և Լիսագորի հատվածներում նկատված թշնամական խմբերը ոչնչացվել են. ՊՆ