Մակրոնը հայտարարել է Շենգենյան գոտու սահմաններում վերահսկողության ուժեղացման մասին
Քաղաքական
17:59 05/11/2020
Աշխարհ

Մակրոնը հայտարարել է Շենգենյան գոտու սահմաններում վերահսկողության ուժեղացման մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է ահաբեկչական աճող սպառնալիքների ֆոնին Շենգենյան գոտում սահմանային վերահսկողության խստացման մասին: Այս մասին գրում է  Ռիա նովոստին։

«Մենք որոշեցինք այս վերահսկողության շրջանակներում կրկնապատկել սահմաններին տեղակայված ուժերի քանակը՝ ոստիկանների, ժանդարմների, զինվորականների թիվը 2400-ից հասցնելով 4800-ի», - ասել է Ֆրանսիայի ղեկավարը։

Շենգենյան վիզան տրամադրվում է Շենգենյան համաձայնագրի 26 երկրներ կարճաժամկետ այցերի  համար։ Այն ընդհանուր ներառում է 4,3 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք՝ 400 միլիոն բնակչությամբ։

Placeholder
Մակրոնը հայտարարել է Շենգենյան գոտու սահմաններում վերահսկողության ուժեղացման մասին