Մարտունիում կիրառվել է ծանր հրետանի, Շուշին էլ պարբերաբար հրթիռակոծվել է «Գրադ» կայանքից
Քաղաքական
19:00 05/11/2020
ԼՂՀ

Մարտունիում կիրառվել է ծանր հրետանի, Շուշին էլ պարբերաբար հրթիռակոծվել է «Գրադ» կայանքից

Օրվա ընթացքում թշնամական կողմը շարունակել է խաղաղ բնակավայրերի թիրախավորման իր ծրագիրը։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։

«Մարտունիում կիրառվել է ծանր հրետանի։ Քաղաքում մեկ անգամ օդային տագնապ է հայտարարվել։ Շուշին պարբերաբար հրթիռակոծվել է գրադ կայանքից։ Ավերածություններն այստեղ շատ են։

Նշանակետում դարձյալ քաղաքացիական և հանրային նշանակության օբյեկտներն են եղել։

Օրվա ընթացքում երկու անգամ Ստեփանակերտն է հրթիռակոծվել։ Բարեբախտաբար, խոշոր ավերածություններ չեն գրանցվել։

Ընդհանուր առմամբ, տուժածներ` նախնական տվյալներով չկան»,-նշված է ԱՀ ԱԻՊԾ հաղորդագրությունում։

Placeholder
Մարտունիում կիրառվել է ծանր հրետանի, Շուշին էլ պարբերաբար հրթիռակոծվել է «Գրադ» կայանքից