Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
06.11.2020. Կորոնավիրուսի 2210 նոր դեպք է գրանցվել, 37 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 5202 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2210 նոր դեպք: Առողջացել է 1647 մարդ։ Մեկ օրում մահացել է 37 մարդ, որից 7-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Նոյեմբերի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 101773 դեպք, որոնցից 61782-ն` առողջացած, 1506-ը` մահվան ելքով: Մահվան ևս 397 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 38088 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 428687 թեստավորում: