Թշնամին մեծաթիվ կորուստներ է կրել արևելյան, հարավային ու հարավ-արևմտյան հատվածներում. ՊԲ
Քաղաքական
10:52 06/11/2020
ԼՂՀ

Թշնամին մեծաթիվ կորուստներ է կրել արևելյան, հարավային ու հարավ-արևմտյան հատվածներում. ՊԲ

Նոյեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը ռազմաճակատի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են, տեղեկանում ենք Արցախի ՊԲ լրատվության բաժնից։

«ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական արդյունավետ մարտեր են վարել և թշնամական ուժերին ռազմատեխնիկական ու մարդկային մեծաթիվ կորուստներ պատճառել արևելյան, հարավային ու հարավ-արևմտյան հատվածներում:

Շուշիի ուղղությամբ թշնամական գրոհային խմբերի բազմակի հարձակման փորձերը նույնպես կասեցվել են: Հակառակորդը լուրջ կորուստներ է կրել նաև հարավ-արևմտյան՝ Բերձորի հատվածում:

Ամբողջ օրվա ընթացքում հակառակորդը հրթիռահետանային հարվածներ է հասցրել նաև Արցախի խաղաղ բնակավայրերին ու քաղաքացիական ենթակառուցվածքներին: Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ:

Հարձակողական գործողությունները թշնամական ուժերի կողմից ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են: Բանակային ստորաբաժանումները լիարժեք կերպով վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և քայլեր են ձեռնարկում թշնամական ուժերի հետագա հայտնաբերման և կրակային խոցման ուղղությամբ»,- ասված է ՊԲ տարածած հաղորդագրությունում։
 

Placeholder
Թշնամին մեծաթիվ կորուստներ է կրել արևելյան, հարավային ու հարավ-արևմտյան հատվածներում. ՊԲ