Էլբակյան. Ադրբեջանցիները ժամանակավորապես օկուպացրած տարածքների մզկիթներում խոզեր են բերում
Քաղաքական
17:27 06/11/2020
Հայաստան

Էլբակյան. Ադրբեջանցիները ժամանակավորապես օկուպացրած տարածքների մզկիթներում խոզեր են բերում

Քաղաքագետ, ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Էդգար Էլբակյանը թվիթերի իր միկրոբլոգում արաբերենով գրառում է կատարել ու խնդրել այն տարածել  արաբախոս և իսլամադավան ծանոթների շրջանում։

Նա նաև ներկայացրել է գրառման բովանդակությունը.

«Ադրբեջանցիները ժամանակավորապես օկուպացրած տարածքների գյուղական մզկիթներում խոզեր են բերում, նկարում և ի ցույց մուսուլմանական աշխարհի ներկայացնում՝ նպատակ ունենալով վերջինիս ատելությունը հրահրել մեր հանդեպ։ Եվ դա այն դեպքում, որ ԽՍՀՄ տարիներին Շուշվա առնվազն 3 մզկիթներ իրենք վերածել էին ՔԿԱԳ շենքի, ասմունքի տան, շրջկոպի պահեստի և թանգարանի»։

Placeholder
Էլբակյան. Ադրբեջանցիները ժամանակավորապես օկուպացրած տարածքների մզկիթներում խոզեր են բերում