Խաղողի մթերումը նախորդ տարվա նկատմամբ 30 տոկոսով ավելի է եղել. նախարար
Տնտեսություն
13:01 06/11/2020
Հայաստան

Խաղողի մթերումը նախորդ տարվա նկատմամբ 30 տոկոսով ավելի է եղել. նախարար

«Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի ցուցանիշը մինչ տարեվերջ ավելի կբարելավվի»,- այսօր խորհրդարանում 2021 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նա նշեց, որ Վիճակագրության կոմիտեն արդեն հրապարակել է 9 ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը.

«Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ մենք ունենք դրական միջակայքում գտնվող տնտեսական ակտիվություն՝ գյուղատնտեսության բանագավառում՝ 0.5 տոկոսով բարձր, քան նախորդ տարվա նույն ժամանակում: Մինչև տարեվերջ այս ցուցանիշը կբարելավվի։ Ինչ վերաբերում է խաղողի հետ կապված վիճակագրությանը, ապա այդ ուղղությամբ այս տարի առանձնահատուկ իրավիճակ էր»։

Ըստ Տիգրան Խաչատրյանի, տարբեր գնահատականներով՝ առնվազն 25-30 տոկոսով ավելի բարձր խաղողի բերքատվություն է եղել, քան նախորդ տարվա ընթացքում.

«Գրեթե ամփոփել ենք խաղողի մթերման ամբողջ ընթացքը: Մթերված խաղողի քանակը նույնպես վկայում է, որ դա նախորդ տարվա նկատմամբ առնվազն 30 տոկոսով ավելի մեծ քանակություն է կազմում»։

Placeholder
Խաղողի մթերումը նախորդ տարվա նկատմամբ 30 տոկոսով ավելի է եղել. նախարար