07.11.2020. Կորոնավիրուսի 2476 նոր դեպք է գրանցվել, 33 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:17 07/11/2020
Հայաստան

07.11.2020. Կորոնավիրուսի 2476 նոր դեպք է գրանցվել, 33 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 5339 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2476 նոր դեպք: Առողջացել է 1476 մարդ։ Մեկ օրում մահացել է 33 մարդ, որից 6-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

ԱՆ ներկայացրած տվյալների համաձայն, նոյեմբերի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 104249 դեպք, որոնցից 63258-ն` առողջացած, 1533-ը` մահվան ելքով։ Մահվան ևս 403 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 39055 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 434026 թեստավորում:

Placeholder