Ծայրահեղականների մուտքը սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար. Զարիֆ
Քաղաքական
16:12 07/11/2020
Տարածաշրջան

Ծայրահեղականների մուտքը սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար. Զարիֆ

Իրանն անհանգստացած է ծայրահեղական կազմավորումների՝ հակամարտության գոտի մուտք գործելու առնչությամբ։ Իրանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ՝ այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար  ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ հղում անելով isna.ir-ին։

«Անհանգստացած ենք ծայրահեղական կազմավորումների՝ հակամարտության գոտի մուտք գործելու առնչությամբ, որն սպառնալիք է ոչ միայն Իրանի, այլև ողջ տարածաշրջանի խաղաղության և կայունության համար»,- ասել է Մոհամադ Ջավադ Զարիֆը։ 

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման Իրանի ծրագրին՝ Զարիֆը նշել է, որ հակամարտող կողմերը, Ռուսաստանն ու Թուրքիան ուսումնասիրում են ծրագիրը, և Իրանը պատասխանի է սպասում։
 

Placeholder
Ծայրահեղականների մուտքը սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար. Զարիֆ