Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կրոնավիրուսի տարածմանն ամենաշատը նպաստում է գիշերվա ժամերին ռեստորաններում և սրճարաններում հավաքվելը. Գաբունիա
«Ամենաշատը, համավարակի տարածմանը նպաստում է գիշերվա ժամերին ռեստորաններում և սրճարաններում հավաքվելը,- 1tv.ge-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարարի տեղակալ Թամար Գաբունիան:
Նա նշել է, որ կետային սահմանափակումներ են գործարկվել, քանի որ դրա անհրաժեշտությունը կար:
«Ամենաշատը, համավարակի տարածմանը նպաստում է գիշերվա ժամերին ռեստորաններում և սրճարաններում հավաքվելը, նման տիպի ընտանեկան հավաքույթները, որտեղ շատ մարդ է հավաքվում և չեն պահպանվում կանոնները: Սա կլինի օգնական միջոց, որը կունենա իր բաժինը համավարակի վերահսկման գործում: Կարևորը, պահպանենք տնտեսական ակտիվությունը, որպեսզի տնտեսական ազդեցությունը և հարվածը լինի նվազագույնը»,- նշել է Գաբունիան: