Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների բակում տեղի կունենա բարեգործական համերգ, որի ընթացքում հավաքված ողջ գումարը կուղղվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Համերգին ելույթ կունենան՝
▪️«Կոմիտաս» ազգային քառյակ, գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թադևոսյան
▪️«Հովեր» պետական կամերային երգչախումբ, խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան
▪️Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարներների անսամբլ, գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան
▪️Վահան Արծրունի - երգիչ, երգահան
▪️Նորայր Քարտաշյան - բլուլահար
▪️Լիլիթ Բլեյան և Տիգրան Տեր-Ստեփանյան - ակուստիկ դուետ
▪️Արթուր Կարապետյան - դերասան