Ֆրանսիայում ուսուցչի սպանման գործով մեղադրանք է առաջադրվել նաև 17-ամյա մի աղջկա
Իրավունք
12:02 07/11/2020
Աշխարհ

Ֆրանսիայում ուսուցչի սպանման գործով մեղադրանք է առաջադրվել նաև 17-ամյա մի աղջկա

Ֆրանսիայում դատարանը ևս 3 հոգու մեղադրանք է առաջադրել հոկտեմբերի կեսերին Կոնդլան Սենթ Օնորին կոմուննայում դպրոցի ուսուցչի սպանության գործով, գրում  է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով «France Press» գործակալությանը:

Գործակալության աղբյուրների տվյալներով՝ 18-ամյա 2 երիտասարդ տղաների և 17-ամյա մի աղջկա մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչական գործողությանը մասնակից» լինելու համար: Հակաահաբեկչական դատախազությունը պահանջել է նրանց համար որպես խափանման միջոց կիրառել նախնական կալանքը, սակայն դատարանն այս միջոցը կիրառել է միայն երիտասարդ տղաների նկատմամբ՝ աղջկան թողնելով դատական հսկողության ներքո:

Երիտասարդ տղաները, որոնցից մեկը ծագումով Չեչնիայից է, մասնավորապես, կասկածվում են հարձակում իրականացրած ահաբեկչի հետ սոցիալական ցանցերի միջոցով հաղորդակցվելու մեջ:

Հաղորդվում է, որ հոկտեմբերի 22-ին ահաբեկչության հետաքննության շրջանակում մեղադրանքներ էին առաջադրվել ևս 7 քաղաքացու նկատմամբ:

Placeholder
Ֆրանսիայում ուսուցչի սպանման գործով մեղադրանք է առաջադրվել նաև 17-ամյա մի աղջկա