Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 34 պացիենտ
Տարածաշրջան
12:34 08/11/2020
Տարածաշրջան

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 34 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 901 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամում ապաքինվել է 2 799 պացիենտ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում մահացել է 34 մարդ:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի՝ 57 753 դեպք: Այստեղից ապաքինվել է 42 572 պացիենտ, մահացել է 475 մարդ:

1tv.ge-ն գրում է, որ ստացիոնարում դիտարկման տակ է  4 691 պացիենտ, իսկ կովիդ-հյուրանոցներում գտնվում է 2 879 քաղաքացի:

Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել  41 քաղաքացի:

Placeholder
Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 34 պացիենտ