Արցախի ՄԻՊ. Ադրբեջանը միտումնավոր հարվածել է Ստեփանակերտի բնակելի թաղամասերին
Իրավունք
10:09 08/11/2020
ԼՂՀ

Արցախի ՄԻՊ. Ադրբեջանը միտումնավոր հարվածել է Ստեփանակերտի բնակելի թաղամասերին

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ  Ադրբեջանն այսօր հրթիռային ուժեղ հարվածներ է հասցրել Ստեփանակերտի քաղաքացիական բնակավայրերին, ինչի հետևանքով լրջորեն ավերվել են բնակելի շենքեր և երաժշտական դպրոցը:

«Շատ այլ համայնքներ նույնպես ավերածությունների են ենթարկվել։ Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան», - գրել է Արցախի ՄԻՊ-ը Թվիթերում՝ վերջում ավելացնելով՝ «#DontBeBlind»։

Նա ևս մեկ գրառում է արել՝ կրկին նշելով, որ Ադրբեջանը միտումնավոր հարվածել է Ստեփանակերտի քաղաքացիական բնակավայրերին։

Հիշեցնենք՝ քիչ առաջ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել էր, որ հիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակերտում։ Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։ Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։Նախնական տվյալներով տուժածներ չկան։

 

Placeholder
Արցախի ՄԻՊ. Ադրբեջանը միտումնավոր հարվածել է Ստեփանակերտի բնակելի թաղամասերին