Ստեփանակերտը գիշերային հրթիռակոծությունից հետո
Քաղաքական
11:20 08/11/2020
ԼՂՀ

Ստեփանակերտը գիշերային հրթիռակոծությունից հետո

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը լուսանկարներ է հրապարակելով՝ ներկայացնելով Ստեփանակերտը գիշերային հրթիռակոծությունից հետո։

«Սեպտեմբերի 27-ից սկսած խաղաղ բնակչությանը թիրախավորելու թշնամու ձեռագիրը չի փոխվում»,- նշում են ԱԻՊԾ-ից։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Արցախի ԱԻՊԾ-ից հայտնել էին, որ գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակերտում։ Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։ Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։

 

Placeholder
Ստեփանակերտը գիշերային հրթիռակոծությունից հետո