Կարանտինի մասին անգամ Շվեդիան է մտածում
Աշխարհում
11:11 08/11/2020
Աշխարհ

Կարանտինի մասին անգամ Շվեդիան է մտածում

Սլովակիայում մեկնարկում է բնակչության զանգվածային թեստավորման երկրորդ փուլը: Մեկ շաբաթ առաջ երկրի քաղաքացիների երկու երրորդն արդեն մասնակցել էր ընդհանուր թեստավորմանը, պարզվել էր, որ նրանց մոտ 1% -ը վարակված է: Եվրանյուզը գրում է, որ իշխանությունների նպատակն է ամբողջ բնակչությանը թեստավորել կարանտինից խուսափելու համար: Թեստավորումը փաստացի կամավոր է, բայց պետք է մեկուսանան նրանք, ովքեր հրաժարվում են։

Լեհաստանում գնում են արդեն ծանոթ ուղով՝ փակելով խանութները, ռեստորաններ և մշակութային հաստատություններ: Սահմանափվել է նաև խանութներում հաճախորդների և եկեղեցում հավատացյալների թիվը: Վարշավահում հայտարարում են, որ եթե այս միջոցառումները մեկ շաբաթվա ընթացքում արդյունք չտան, ամբողջ երկրում կարանտին կմտցվի: Լեհաստանում վարակվածների թիվն արդեն անցել է կես միլիոնից:

Մեծ Բրիտանիայում, ինչպես և շատ այլ երկրներում, գրքերը դառնում են կորոնավիրուսի զոհ. տպագիր հրատարակությունները վաճառքի թույլատրելի հիմնական ապրանքների շարքում չեն: Բրիտանական գրախանութների սեփականատերերը փորձում են ինչ-որ կերպ պահել իրենց բիզնեսը՝ կազմակերպելով առցանց պատվերի և առաքման ծառայություն:

Ուրբաթ օրը Ֆրանսիայում նոր հակառեկորդ էր՝ մեկ օրում 60 հազար հայտնաբերված դեպք: Ֆրանսիայի առողջապահության նախարարությունն ակնկալում է, որ պիկը կլինի նոյեմբերի կեսերին:

Շվեդիայի իշխանությունները դեռ հետևում են գարնանային սցենարին. ի տարբերություն աշխարհի երկրների ճնշող մեծամասնության, թագավորությունը կարանտին և մեկուսացում չի մտցնում, այլ միայն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս պահպանել հակավիրուսային միջոցառումները:
Այնուամենայնիվ, կառավարությունը հայտարարում է, որ աշնանային ալիքի դեպքում վարակավածների և մահացության դեպքերն ավելի շատ են, և այդ աճը կապված չէ թեստավորման ընդլայնման հետ:

Placeholder