ԱԱԾ տնօրեն է նշանակվել Արմեն Աբազյանը
Քաղաքական
16:35 08/11/2020
Հայաստան

ԱԱԾ տնօրեն է նշանակվել Արմեն Աբազյանը

ՀՀ նախագահի հրամանագրով, Միքայել Համբարձումյանն  ազատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարողի պաշտոնից:

Մինչ այդ ՀՀ նախագահի հրամանագրով, Միքայել Համբարձումյանն ազատվել  էր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:

ՀՀ նախագահի երրորդ հրամանգրով, Արմեն Աբազյանն ազատվել  է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:

Չորրորդ հրամանագրով, Արմեն Աբազյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Բոլոր փոփոխություններն արվել են վարչապետի առաջարկությամբ։

Placeholder
ԱԱԾ տնօրեն է նշանակվել Արմեն Աբազյանը