Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
08.11.2020. Կորոնավիրուսի 2175 նոր դեպք է գրանցվել, 28 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 4790 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2175 նոր դեպք: Առողջացել է 921 մարդ։ Մեկ օրում մահացել է 28 մարդ, որից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Նոյեմբերի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 106424 դեպք, որոնցից 64179-ն` առողջացած, 1559-ը` մահվան ելքով։ Մահվան ևս 405 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40281 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 438816 թեստավորում: