Թշնամին հեռահար հրթիռների 8 հարված է հասցրել Ստեփանակերտի ուղղությամբ. ԱԻՊԾ
Քաղաքական
09:43 08/11/2020
ԼՂՀ

Թշնամին հեռահար հրթիռների 8 հարված է հասցրել Ստեփանակերտի ուղղությամբ. ԱԻՊԾ

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է. 

«Գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակերտում։ Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։

Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։

Նախնական տվյալներով տուժածներ չկան։

Մյուս բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը»։ 

 

Placeholder
Թշնամին հեռահար հրթիռների 8 հարված է հասցրել Ստեփանակերտի ուղղությամբ. ԱԻՊԾ