Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի կազմում իր առաջին հեթ-տրիկը նվիրել է հայ ազգին
Աշխարհում
21:53 08/11/2020
Հայաստան

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի կազմում իր առաջին հեթ-տրիկը նվիրել է հայ ազգին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն իր առաջին «հեթ-տրիկը» «Ռոմա»-ի կազմում նվիրել է հայ ազգին:

«Իմ ազգի համար, իմ «Ռոմա»-ի համար»,- ֆեյսբուքյան իր էջերում գրել է Մխիթարյանը:

Նշենք, որ այսօր տեղի ունեցած «Ջենոա»-«Ռոմա» խաղում Հենրիխ Մխիթարյանն առաջին գոլը խփել է առաջին խաղակեսի ավելացված րոպեին։ Մխիթարյանը «Ջենոա»-ի դարպասը երկրորդ անգամ գրավեց խաղի 66-րդ րոպեին։ Իսկ ահա 85-րդ րոպեին հայազգի ֆուտբոլիստը դարձավ «հեթ-տրիկի» հեղինակ։

Placeholder
Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի կազմում իր առաջին հեթ-տրիկը նվիրել է հայ ազգին