Ստեփանակերտում հանգիստ իրավիճակը պահպանվել է մինչև ժամը 18։30-ը. ԱՀ ԱԻՊԾ
Քաղաքական
19:14 08/11/2020
ԼՂՀ

Ստեփանակերտում հանգիստ իրավիճակը պահպանվել է մինչև ժամը 18։30-ը. ԱՀ ԱԻՊԾ

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել Արցախի բնակավայրերում  իրադրության վերաբերյալ:

«Օրվա ընթացքում Արցախի բնակավայրերում  իրադրությունը եղել է կայուն լարված։

Ստեփանակերտում հանգիստ իրավիճակը պահպանվել է մինչև ժամը 18։30-ը։

Քիչ առաջ հրթիռակոծվեց քաղաքը։ Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ տուժած։

ԱԻ պետական ծառայության փրկարարները վիրավորին առաջին օգնություն են  ցուցաբերել և տեղափոխել բուժհաստատություն։Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Մարտակերտում` օրվա ընթացքում երկու անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։ Թշնամին քաղաքի վրա փորձել է կիրառել ռազմավիացիա։

Մարտունի քաղաքում իրադրությունը դարձյալ անհանգիստ է եղել։ Այստեղ  կեսօրին թշնամական կողմը ծանր հրետանի է կիրառել` հարվածել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Ասկերանի, Քաշաթաղի և  Շահումյանի շրջաններում հարաբերական հանգիստ իրավիճակը  պահպանվել է»,-ասվում է հաղորդագրության մեջ։
 

Placeholder
Ստեփանակերտում հանգիստ իրավիճակը պահպանվել է մինչև ժամը 18։30-ը. ԱՀ ԱԻՊԾ