Զարիֆ․ Իրանը ձեռք է մեկնում հարևաններին՝ բանակցություններով տարաձայնությունները լուծելու համար
Քաղաքական
10:36 09/11/2020
Տարածաշրջան

Զարիֆ․ Իրանը ձեռք է մեկնում հարևաններին՝ բանակցություններով տարաձայնությունները լուծելու համար

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հերթական անգամ տարածաշրջանային երկրներին կոչ է արել լուծել իրենց տարաձայնությունները երկխոսության միջոցով, հատկապես այժմ, երբ ԱՄՆ-ի նախագահը լքում է իր պաշտոնը:

«Անկեղծ ուղերձ մեր հարևաններին. Թրամփը կգնա 70 օրվա ընթացքում: Բայց մենք հավերժ կմնանք այստեղ», - կիրակի ուշ երեկոյան թվիթերում գրել է Զարիֆը:

«Անվտանգության ապահովման համար կողմնակի անձանց վրա խաղադրույք անելը երբեք լավ խաղ չէ: Մենք ձեռք ենք մեկնում մեր հարևաններին երկխոսության համար՝ տարաձայնությունները լուծելու համար: Միայն միասին կարող ենք ավելի լավ ապագա կառուցել բոլորի համար», - հավելել է Իրանի ԱԳ նախարարը։

Նշենք, որ Իրանը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության լուծման իր ծրագիրը, այն նախորդ ամիս նաև կարևորել էր Պարսից ծոցում անվտանգության խթանման համար Թեհրանի խաղաղության նախաձեռնության իրագործումը, որը կոչվում էր «Hormuz Peace Endeavour» (HOPE)՝ կոչ անելով հավաքական համագործակցություն հարևանների միջև՝ տարածաշրջանում «ներառական երկխոսություն և անվտանգության ցանց» ստեղծելու համար:

Placeholder
Զարիֆ․ Իրանը ձեռք է մեկնում հարևաններին՝ բանակցություններով տարաձայնությունները լուծելու համար