09.11.2020. Կորոնավիրուսի 1042 նոր դեպք է գրանցվել, 23 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:16 09/11/2020
Հայաստան

09.11.2020. Կորոնավիրուսի 1042 նոր դեպք է գրանցվել, 23 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 2358 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1042 նոր դեպք: Առողջացել է 731 մարդ։ Մեկ օրում մահացել է 23 մարդ, որից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Նոյեմբերի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 107466 դեպք, որոնցից 64910-ն` առողջացած, 1580-ը` մահվան ելքով: Մահվան ևս 407 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40569 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 441174 թեստավորում:

Placeholder