Շուշիում զոհվել է արմատներով Ջավախքից Գևորգ Կուլիջանյանը
Օրվա թեմա
10:06 09/11/2020
Տարածաշրջան

Շուշիում զոհվել է արմատներով Ջավախքից Գևորգ Կուլիջանյանը

Շուշիում նոյեմբերի 2-ին զոհվել է Ջավախքի Գանձա գյուղի զավակ Գևորգ Կուլիջանյանը։ «Ջավախք մեդիան», հղում անելով Փարվանա TV–ի, գրում է, որ Գևորգ Կուլիջանյանը ծնվել է 2002 թվականին Էջմիածնի Ծաղկունք գյուղում, արմատներով Ջավախքի Գանձա գյուղից է։ Գևորգը երկկողմանի ծնողազուրկ էր, ապրել է տատիկի ու մորաքրոջ հետ։ 4 ամիս է ինչ անցել էր ծառայության Հայոց բանակում։

Վերջին հեռախոսազանգը ընտանիքի հետ եղել է  դեպքից երկու օր առաջ ու տատիկից հետաքրքրվել  համագյուղացիներով, հարևաներով։ Տատիկին էլ միշտ ասել է, որ ինքը չի կռվում, ինքը պահեստում  է։ Բայց հենց պատերազմի սկզբից Գևորգը եղել է կռվի դաշտում և իր զինակիցների հետ միասին համառ պայքար են տարել թշնամու ագրեսիայի դեմ՝ պաշտպանելով հայրենիքն ու հայրենի սահմաները։

Նշենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում հայրենի հողը պաշտպանելիս Արցախում զոհվել են արմատներով ջավախքցի բազմաթիվ զինծառայողներ ու կամավորականներ:

Այս պատերազմի ընթացքում ջավախքցիներն աչքի են ընկնում նաև իրենց հերոսությամբ։ Գնդապետ Գարեգին Պողոսյանը Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար պարգևատրվել էր Հայրենիքի շքանշանով: Նա ծնվել և հասակ է առել Ջավախքի Խավեթ գյուղում։

Placeholder