Արյան բանկում շարունակվում է արյան անհրաժեշտ խմբաքանակի համալրման գործընթացը
Առողջություն
12:25 09/11/2020
Հայաստան

Արյան բանկում շարունակվում է արյան անհրաժեշտ խմբաքանակի համալրման գործընթացը

Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հայտնում է. 

«Հարգելի հայրենակիցներ, Արյունաբանական կենտրոնի Արյան բանկում շարունակվում է արյան անհրաժեշտ խմբաքանակի համալրման գործընթացը: Առավել անհրաժեշտ են ստորև նշված արյան խմբերը.

 O(I) rh- (1-ին բացասական),
 B(III) RH+ (3-րդ դրական)
 B(III) rh- (3-րդ բացասական),
 AB(IV) RH+ (4-րդ դրական),
 AB(IV) rh- (4-րդ բացասական):

Անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերը, սակայն խնդրում ենք առաջնահերթ մոտենալ արյան նշված կարգերն ունեցող անձանց:

Արյունատվության հակացուցումները

 Հեռ. 010-28-38-23

Երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից մինչև 13:00:
Խնդրում ենք մոտենալ անձնագրով»։ 

Placeholder