Ավարտվել է բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի  նախագահական ընտրությունների հայտերի ընդունման ժամկետը
Սպորտ
18:12 09/11/2020
Աշխարհ

Ավարտվել է բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահական ընտրությունների հայտերի ընդունման ժամկետը

Ավարտվել է բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի  / AIBA / նախագահական ընտրությունների հայտերի ընդունման ժամկետը։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

Նախագահի  պաշտոնին հավակնում են յոթ թեկնածուներ։Նրանց հաստատումը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին, իսկ ընտրությունները ՝ դեկտեմբերի 12 -13 -ին:

Այժմ  AIBA- ի գործող ժամանակավոր նախագահն է  Մուհամեդ Մուստասանը / Մարոկկո /, որը Աֆրիկայի ֆեդերացիայի նախագահն է: Նա  և  ասոցիացիայի գործկոմի անդամ, ՌԴ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ումար Կրեմլյովը հայտավորվածների թվում են։ Որոշ լրատվամիջոցներ հայտնում են , որ հավակնորդներից նշած երկու անձերը առավել  ճանաչում ունեն մարզաձևում։

Placeholder