ԵՄ-ն Հայաստանին ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի համար 35.6 միլիոն եվրո դրամաշնորհ է հատկացնում
Առողջություն
14:00 09/11/2020
Հայաստան

ԵՄ-ն Հայաստանին ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի համար 35.6 միլիոն եվրո դրամաշնորհ է հատկացնում

Այսօր Եվրոպական միությունը հայտնել է Հայաստանի կառավարությանը ՔՈՎԻԴ-19 համավարակի արձագանքմանը աջակցելու նպատակով 35.6 միլիոն եվրո դրամաշնորհ հատկացնելու մասին։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը։

Նշվում է, որ ԵՄ որոշումը առանձին ոլորտներում, ինչպես նաև մակրոտնտեսական կայունության, պետական​​ ֆինանսական կառավարման և պետական ​բյուջեի թափանցիկության բարեփոխումների իրականացման առաջընթացի դրական գնահատանքի արդյունք է:

Այն հանդիսանում է նախորդ տարվա ապրիլին հայտարարված ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվելիք 92 մլն եվրո օժանդակության փաթեթի բաղկացուցիչ մասը, որը ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու նպատակով վերաբաշխվել և համալրվել է նոր ֆոնդերով՝ ուղղված մեղմելու համաճարակի՝ հայ ժողովրդի վրա ունեցած հետևանքները:

Նշվում է, որ այսօր հայտարարված աջակցությունը տրամադրվում է ի լրումն ՔՀԿ-ների և եվրոպական ֆինանսական հաստատությունների միջոցով տրամադրվող աջակցության այլ գործիքներին՝ ուղղված խոցելի տնային տնտեսություններին և տնտեսավարողներին օժանդակությանը:

 

Placeholder
ԵՄ-ն Հայաստանին ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի համար 35.6 միլիոն եվրո դրամաշնորհ է հատկացնում