ՊՆ ներկայացուցիչ. Շուշիի մերձակայքում ՊԲ ստորաբաժանումները հակառակորդին զրկում են նախաձեռնողականությունից
Քաղաքական
10:50 09/11/2020
ԼՂՀ

ՊՆ ներկայացուցիչ. Շուշիի մերձակայքում ՊԲ ստորաբաժանումները հակառակորդին զրկում են նախաձեռնողականությունից

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրում է.

«Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կատարում են իրենց խնդիրները` հակառակորդին զրկելով նախաձեռնողականությունից:

Սա է իրերի իրական դրությունը։ Այլ, չհիմնավորված կարծիքները ուղղակի մերժեք»։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց՝ վաղ առավոտյան այցելել է Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր, տեղում զրուցել Պաշտպանության բանակի մարտիկների ու աշխարհազորայինների հետ, ովքեր ավելի քան մեկ օր է, ինչ ետ են մղում մայրաքաղաքի վրա Շուշիից գրոհող թշնամու հրոսակախմբերին:

Placeholder
ՊՆ ներկայացուցիչ. Շուշիի մերձակայքում ՊԲ ստորաբաժանումները հակառակորդին զրկում են նախաձեռնողականությունից