Խաղաղապահներով ութերորդ ինքնաթիռը Ռուսաստանից թռավ Ղարաբաղ
Քաղաքական
10:25 10/11/2020
Տարածաշրջան

Խաղաղապահներով ութերորդ ինքնաթիռը Ռուսաստանից թռավ Ղարաբաղ

«Ուլյանովսկ-Վոստոչնիի» օդանավակայանից օդ է բարձրացել ութերորդ «Իլ -76» ռազմական տրանսպորտային ինքնաթիռը, որում եղել են ռուս խաղաղապահներ», - գրում է RT-ն՝ մեջբերելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսքերը:

Օդանավում գտնվում են խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմը, նյութական միջոցներ և զրահամեքենաներ:

Ավելի վաղ հաղորդվել էր վեց ինքնաթիռների մեկնելու մասին:

Նոյեմբերի 10-ի գիշերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել են Ղարաբաղում հրադադարի մասին հռչակագիր: Ռուսաստանից խաղաղապահներ են տեղակայվել տարածաշրջան:

Placeholder
Խաղաղապահներով ութերորդ ինքնաթիռը Ռուսաստանից թռավ Ղարաբաղ