10.11.2020. Կորոնավիրուսի 1221 նոր դեպք է գրանցվել, 34 մարդ մահացել է
Առողջություն
11:16 10/11/2020
Հայաստան

10.11.2020. Կորոնավիրուսի 1221 նոր դեպք է գրանցվել, 34 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 3050 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1221 նոր դեպք: Առողջացել է 1925 մարդ։ Մեկ օրում մահացել է 34 մարդ, որից 5-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Նոյեմբերի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 108687 դեպք, որոնցից 66835-ն` առողջացած, 1609-ը` մահվան ելքով: Մահվան ևս 412 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 39831 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 444224 թեստավորում:

Placeholder
10.11.2020. Կորոնավիրուսի 1221 նոր դեպք է գրանցվել, 34 մարդ մահացել է