Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կրեմլը հույս ունի, որ Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվաությունների էությունը պատշաճ կերպով կընկալվի Հայաստանում
«ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին առաջնորդների հայտարարությունը անվանել է հաղթանակ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների համար»,-գրում է Tass-ը։
«Սա երկու երկրների, Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների հաղթանակն է, քանի որ պատերազմը դադարեցվել է», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունները, որը շնորհավորել է Ադրբեջանի հաղթանակը ճակատում և բանակցությունների սեղանի շուրջ:
Նշվում է, որ Կրեմլը հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի էությունը պատշաճ կերպով կընկալվի Հայաստանում:
Լրագրողների հետ հարցազրույցում Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ Մոսկվան «չի ցանկանա գնահատել» Հայաստանում տեղի ունեցողը՝ Լեռնային Ղարաբաղի մասին համաձայնագրի ձեռքբերումից հետո:
«Մենք գիտենք, որ վարչապետ Փաշինյանը զգալի ջանքեր է գործադրում բացատրելու այդ համաձայնագրերի էությունը և այդ համաձայնագրերի իմաստը: Հուսով ենք, որ այդ բացատրությունները պատշաճ կերպով կընկալվեն», - ասել է Կրեմլի խոսնակը: