Ռուսաստանը ժամը 07:00-ից սկսվում է խաղաղապահների տեղակայումը
Քաղաքական
09:14 10/11/2020
Տարածաշրջան

Ռուսաստանը ժամը 07:00-ից սկսվում է խաղաղապահների տեղակայումը

Ռուսաստանը Մոսկվայի ժամանակով ժամը 06:00-ից (տեղական ժամանակով 07:00-ից) կսկսի խաղաղապահների  տեղակայեումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում` Հայաստանի զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը` հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

«Համաձայն Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հայտարարության՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 6:00-ից, Ռուսաստանի Դաշնությունը հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ կսկսի ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայումը», - ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռուսաստանի Դաշնության 1960 զինծառայողից, 90 զրահամեքենայից և 380 միավոր ավտոմեքենայից  ու հատուկ տեխնիկայից բաղկացած խաղաղապահ զորակազմ  է տեղակայվելու Լեռնային Ղարաբաղում» ։

Placeholder
Ռուսաստանը ժամը 07:00-ից սկսվում է խաղաղապահների տեղակայումը