Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը
Քաղաքական
08:36 11/11/2020
Տարածաշրջան

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հեռախոսով քննարկել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և Սիրիայում տիրող իրավիճակը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին երեքշաբթի օրը հաղորդել է ՌԴ ՊՆ-ն:

«Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը և մտքեր են փոխանակել Սիրիայում իրավիճակը կայունացնելու վերաբերյալ»,- հայտնել են Ռուսաստանի ռազմական գերատեսչությունից:
 

Placeholder
Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը