Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան  աշխարհի առաջնության փոխարեն կանցկացնի  գավաթի անհատական խաղարկություն
Սպորտ
18:29 11/11/2020
Աշխարհ

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան աշխարհի առաջնության փոխարեն կանցկացնի գավաթի անհատական խաղարկություն

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան  (UWW) աշխարհի առաջնության փոխարեն կանցկացնի  գավաթի անհատական խաղարկություն։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։

Որոշումն ընդունվել է գործկոմի առցանց  նիստում, որը ղեկավարել է կազմակերպության նախագահ , սերբ Նենադ Լալովիչը։

Միջոցառման ժամկետը և վայրը մնում է անփոփոխ՝ Բելգրադ, դեկտեմբերի 12-20։

UWW- ին վերջնական որոշում կայացնելու համար անհրաժեշտ  էր  մասնակցության  երաշխիքներ ստանալ մարզաձևում աշխարհի տասը  առաջատար երկրներից առնվազն ութի համաձայնությունը։ Բացի այդ, մարզիկների ավելի քան 70% -ը պետք է հաստատեր անձնական մասնակցությունը: Համաճարակի պատճառով շատ մրցուղերթներ սահմանափակվել են, որի հետևանքով  որոշ երկրներ հրաժարվել են թիմեր գործուղել։

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հաջորդ համագումարը և ընտրությունները հետաձգվել են մինչև 2021թ․ ։

Placeholder