Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ազգային ժողովի դիմացից ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը գնաց Ազգային անվտանգության ծառայություն։
«Ազգային անվտանգության ծառայությունը Արթուր Վանեցյանին հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայությունը հանդիպման, թե այլ, անհայտ է։ Հիմա նա մեկնելու է ԱԱԾ, խոստացավ, որ շուտով կվերադառնա»,- հայտնեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը։
«Վանեցյան», «Վանեցյան»՝ սկսեցին գոռալ հավաքված քաղաքացիները։
Հիշեցնենք, որ այսօր 17 կուսակցություններ հրավիրել էին հանրահավաք Ազատության հրապարակում։ Դրանից հետո նրանք քաղաքացիների հետ երթով գնացին կառավարություն, այնուհետև Ազգային ժողով՝ պահանջելով ԱԺ-ին հրատապ նիստ հրավիրել, անվստահություն հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։