Ժոզեպ Բորել․ Այժմ բանակցությունները պետք է ապահովեն, որ ցանկացած կարգավորում կայուն լինի
Քաղաքական
10:48 11/11/2020
Տարածաշրջան

Ժոզեպ Բորել․ Այժմ բանակցությունները պետք է ապահովեն, որ ցանկացած կարգավորում կայուն լինի

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարություն է տարածել՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

«Ես ողջունում եմ ռազմական գործողությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում: Երկուշաբթի օրը Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված զինադադարը կօգնի կանխել մարդկային հետագա կորուստները և, հուսով եմ, առաջին քայլն է դեպի համապարփակ կարգավորում:

Այժմ բանակցությունները պետք է ապահովեն, որ ցանկացած կարգավորում կայուն լինի»,- ասում է Բորելը:

Բորելն նշում է, որ Եվրամիությունը շարունակում է աջակցել հաստատված, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ղեկավարած ձևաչափին և պատրաստ է աջակցել այդ ջանքերին և Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի խաղաղ և բարգավաճ զարգացման համաձայնագրերի իրականացմանը:

 

Placeholder
Ժոզեպ Բորել․ Այժմ բանակցությունները պետք է ապահովեն, որ ցանկացած կարգավորում կայուն լինի