Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 120 նոր դեպք
Տարածաշրջան
12:01 12/11/2020
Տարածաշրջան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 120 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 120 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 69 681 դեպք: Ապաքինվել է ևս 2 358 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 52 169:

Կորոնավիրուսից մահացել է ևս 33 մարդ:  Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 599:

Կարանտինային տարածքում գտնվում է 2506 անձ, կովիդ-հյուրանոցում գնտվող անձանց թիվն 3311 է:

Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Placeholder
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 120 նոր դեպք