«Հրապարակ». Միքայել Արզումանյանը չի կարողացել զսպել էմոցիաները և ապտակել է Արայիկ Հարությունյանին
Օրվա թեմա
09:56 12/11/2020
Հայաստան

«Հրապարակ». Միքայել Արզումանյանը չի կարողացել զսպել էմոցիաները և ապտակել է Արայիկ Հարությունյանին

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առավոտյան համացանցում լուրեր տարածվեցին, թե մահացել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որ ինչ-որ խմբեր վրեժխնդիր են եղել, որ նա համաձայնություն է տվել Արցախի կապիտուլյացիային։ Իհարկե, օրվա ընթացքում այդ լուրը հերքվեց, սակայն մենք տեղեկացանք, որ տհաճ միջադեպ է տեղի ունեցել։

Մասնավորապես, հայտնի որոշումը ստորագրելուց հետո, երբ հավաքվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանը չի կարողացել զսպել էմոցիաները և ապտակել է Արայիկ Հարությունյանին՝ մեղադրելով նրան, որ եթե ինքը համաձայնություն չտար, Հայաստանում չէին ստորագրի նման որոշման տակ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Placeholder