Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
12.11.2020. Կորոնավիրուսի 2132 նոր դեպք է գրանցվել, 43 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 4583 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2132 նոր դեպք: Առողջացել է 1794 մարդ։ Մեկ օրում մահացել է 43 մարդ։ Նրանցից 11-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
ԱՆ ներկայացված տվյալներով, նոյեմբերի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 112680 դեպք, որոնցից 70130-ն` առողջացած, 1668-ը` մահվան ելքով: Մահվան ևս 430 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40452 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 453033 թեստավորում: