Արթուր Վանեցյան. Անզիջում է պայքարն այս դավաճանական փաստաթղթի և այն գաղտագողի ստորագրած անձի դեմ
Քաղաքական
14:23 12/11/2020
Հայաստան

Արթուր Վանեցյան. Անզիջում է պայքարն այս դավաճանական փաստաթղթի և այն գաղտագողի ստորագրած անձի դեմ

«Հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախը դավադրաբար հանձնած դավաճան Նիկոլը ձերբակալել է ստորագրված պիղծ փաստաթղթի դեմ պայքարող ընդդիմության մի շարք առաջնորդների։ Վստահեցնում եմ, որ քաղաքական և ազգադավ այս ձերբակալություններով անհնար է լռեցնել մեր ձայնը, և դավաճանը պետք է հեռանա։

Բանտում, թե ազատության մեջ՝ անձամբ ես շարունակելու եմ իմ անզիջում պայքարն այս դավաճանական փաստաթղթի կենսագործման դեմ։ Կոչ եմ անում չվհատվել, համախմբվել, շարունակել միասնական պայքարը՝ հանուն մեր ազգի արժանապատվության։

Անզիջում է պայքարն այս դավաճանական փաստաթղթի և այն գաղտագողի ստորագրած անձի դեմ»։


 

Placeholder
Արթուր Վանեցյան. Անզիջում է պայքարն այս դավաճանական փաստաթղթի և այն գաղտագողի ստորագրած անձի դեմ