Կանադայի ԱԳ նախարար․ Կողմերը պետք է բանակցեն՝ հասնելու մշտական ու խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում
Քաղաքական
09:41 12/11/2020
Տարածաշրջան

Կանադայի ԱԳ նախարար․ Կողմերը պետք է բանակցեն՝ հասնելու մշտական ու խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում

«Ի գիտություն ենք ընդունել Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի ռեժիմի հաստատումը: Մենք աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ՝ ուսումնասիրելու սույն պայմանագրի պայմաններն ու հետևանքները։ Մենք շարունակում ենք աջակցել հայ ժողովրդին, որի հետ մենք ամուր կապեր ունենք»,- այս մասին ասվում է Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնի հայտարարության մեջ։

Շամպայնն ընդգծում է, որ ակնկալում են, որ Ադրբեջանը խստորեն կհարգի ստանձնած պարտավորությունները և ռազմական գործողությունները կդադարեն մշտապես առանց հապաղելու։

«Ինչպես նշել ենք նախկինում, Թուրքիան պետք է մնա հակամարտությունից դուրս։
Ես մշտական կապի մեջ եմ եղել ՀՀ ԱԳ նախարարի հետ՝ հասկանալու ինչպես Կանադան կարող է շարունակել աջակցել հայ ժողովրդին այս ամենադժվարին պահին, որի հետ մենք կիսում են ամուր մարդկային կապեր ու արժեքներ։

Բոլոր կողմերը պետք է բանակցեն՝ հասնելու մշտական ու խաղաղ կարգավորման՝ հայտարարված հրադադարից հետո ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,-ասվում է հայտարարության մեջ։

Placeholder
Կանադայի ԱԳ նախարար․ Կողմերը պետք է բանակցեն՝ հասնելու մշտական ու խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում