Ճշտվում են գերության մեջ հայտնված կամ դեռևս գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ճակատագրերը. ՊՆ
Քաղաքական
15:35 12/11/2020
Հայաստան

Ճշտվում են գերության մեջ հայտնված կամ դեռևս գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ճակատագրերը. ՊՆ

Սեպտեմբերի 27-ին Արցախում սանձազերծված պատերազմը դադարեցնելու մասին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված եռակողմ համաձայնությունը և ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայումը հնարավորություն է ստեղծում մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ դեռևս գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղաքացիական անձանց ճակատագրերի ճշտման, դիակների փոխանակման համար։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ-ն։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստակամ է համակողմանի աջակցություն ցուցաբերել ՌԴ խաղաղապահ զորախմբին առաքելության ընթացքում:  Արդեն իսկ ակտիվ աշխատանքներ են իրականացվում խաղաղապահ առաքելության ղեկավարության և ԿԽՄԿ-ի  ներկայացուցիչների հետ ՝ սեղմ ժամկետներում  գերության  մեջ  հայտնված անձանց և դիակների փոխանակման կիրառական  մեխանիզմներ ստեղծելու և գործընթացն իրականացնելու համար:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը սահմանված կարգով սկսել է կատարել հատուցումներ սեպտեմբերի 27-ից հետո վիրավորված կամ զոհված  զինծառայողների  ընտանիքներին:

Աշխատանքներ են տարվում անհայտ  կորածների մասին առկա օրենսդրական դաշտի, ինչպես նաև վիրավորված կամ զոհված զինծառայողներին տրամադրվող հատուցումների գործող կարգի պարզեցման և հատուցումների տրամադրման ժամկետների կրճատման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունների մշակման ուղղությամբ»,- ասված է տարածված հաղորդագրությունում։

Placeholder
Ճշտվում են գերության մեջ հայտնված կամ դեռևս գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ճակատագրերը. ՊՆ