Ջեյմս Ուորլիք․ Կողմերը պետք է սկսեն աշխատել խաղաղության վրա, որը չի երաշխավորվում միայն Մոսկվայի կողմից
Քաղաքական
10:44 12/11/2020
Տարածաշրջան

Ջեյմս Ուորլիք․ Կողմերը պետք է սկսեն աշխատել խաղաղության վրա, որը չի երաշխավորվում միայն Մոսկվայի կողմից

«Այո՛, դա Ռուսաստանն էր, որ միջնորդ եղավ ԼՂ կարգավորման հարցում, և այժմ ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն ու Պետդեպարտամենտը պետք է ներգրավվեն՝ տարածաշրջանում երկարատև անվտանգություն ու զարգացում բերելու համար»,-այս մասին թվիթերում գրել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

Ուորլիքը նշում է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահության լավագույն լուծումը միջազգային ուժերն են՝ առանց հարևան երկրների ու համանախագահ երկրների մասնակցության։

«Կողմերը պետք է սկսեն աշխատել խաղաղության վրա, որը չի երաշխավորվում միայն Մոսկվայի կողմից»,-գրել է Ուորլիքը։

Placeholder
Ջեյմս Ուորլիք․ Կողմերը պետք է սկսեն աշխատել խաղաղության վրա, որը չի երաշխավորվում միայն Մոսկվայի կողմից