Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսական ուղղաթիռները կօգտագործվեն Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ գործողություններում
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Ми-8 և Ми-24 ուղղաթիռները վերահսկելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման տարածքները: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, այսօր հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
«Ուղղաթիռները ներգրավված կլինեն խաղաղապահ գործողությանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և ռազմական գործողությունների վերահսկման գոտիների օդային դիտարկում իրականացնելու համար», - ասել է ՌԴ ՊՆ-ն։
Ուղղաթիռները «Ан-124 Ռուսլան» ռազմական տրանսպորտային ինքնաթիռով տեղափոխվել են Երևանի օդանավակայան:
Նշենք, որ նոյեմբերի 9-ի հրադադարի պայմանավորվածությամբ Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում են Ռուսաստանի Դաշնության 1960 հոգանոց խաղաղապահ զորակազմը՝ փոքր զինատեսակներով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմեքենայով և հատուկ տեխնիկայով զինծառայողներ: