ԱՀԿ. Ինչպես կարելի է հաղթահարել COVID-19-ի հանդեպ վախը
Աշխարհում
10:56 13/11/2020
Աշխարհ

ԱՀԿ. Ինչպես կարելի է հաղթահարել COVID-19-ի հանդեպ վախը

COVID-19 համաճարակի ժամանակ վախն ու անհանգստությունը նորմալ են, այդ հույզերը հաղթահարելու համար կարևոր է պահպանել սովորական առօրյան: Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից։

«Վախը, անհանգստությունն ու սթրեսը նորմալ արձագանք են ընկալվող կամ իրական սպառնալիքներին, և երբեմն, երբ բախվում ենք անորոշության։ Ուստի նորմալ ու հասկանալի է, որ մարդիկ վախ են ունենում COVID-19 համաճարակի ընթացքում», - ասել են ԱՀԿ-ից։

Փորձագետները նշել են, որ իրավիճակը կարող է սրվել, երբ առօրյա կյանքում զգալի փոփոխություններ են ավելանում վիրուսով վարակվելու վախին, մասնավորապես` տեղաշարժման նոր սահմանափակումները:
 

Placeholder
ԱՀԿ. Ինչպես կարելի է հաղթահարել COVID-19-ի հանդեպ վախը