Աշխարհում նախորդ մեկ օրում գրանցվել է  կորոնավիրուսի վարակի ու մահվան ռեկորդային ցուցանիշներ
Աշխարհում
14:58 13/11/2020
Աշխարհ

Աշխարհում նախորդ մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի վարակի ու մահվան ռեկորդային ցուցանիշներ

Վերջին օրվա ընթացքում Երկրի վրա մահացել են ավելի քան 11,6 հազար կորոնավիրուսով հիվանդներ, ինչը ռեկորդային է դարձել համաճարակի սկզբից ի վեր: Այդ մասին են վկայում ամերիկյան Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալները:

Այսպիսով, ըստ մասնագետների, համաճարակի սկզբից ի վեր մոլորակի վրա վարակվածության զոհերի ընդհանուր թիվն աճել է՝ կազմելով 1,301,378:

Բացի այդ, վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է նաև վարակի նոր ռեկորդ՝ ավելի քան 666 հազար։

Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է ավելի քան 53,5 միլիոն COVID-19 դեպք, վերականգնվել է ավելի քան 37 միլիոն մարդ:

Placeholder