13.11.2020. Կորոնավիրուսի 1703 նոր դեպք է գրանցվել, 39 մարդ մահացել է
Առողջություն
11:04 13/11/2020
Հայաստան

13.11.2020. Կորոնավիրուսի 1703 նոր դեպք է գրանցվել, 39 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 3876 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1703 նոր դեպք: Առողջացել է 1986 մարդ։ Մեկ օրում մահացել է 39 մարդ։ Նրանցից 10-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 440 է:

ԱՆ ներկայացրած տվյալներով, նոյեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 114383 դեպք, որոնցից 72116-ն` առողջացած, 1697-ը` մահվան ելքով: Մահվան ևս 440 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40130 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 456909 թեստավորում:

Placeholder
13.11.2020. Կորոնավիրուսի 1703 նոր դեպք է գրանցվել, 39 մարդ մահացել է