Իլոն Մասկը մեկ օրում COVID-19-ի 4 թեստ է հանձնել,  տարբեր արդյունքներ են տվել
Աշխարհում
11:03 13/11/2020
Աշխարհ

Իլոն Մասկը մեկ օրում COVID-19-ի 4 թեստ է հանձնել, տարբեր արդյունքներ են տվել

SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը խոստովանել է, որ մեկ օրվա ընթացքում անցել է կորոնավիրուսային վարակի չորս թեստ, երկուսի արդյունքը բացասական է եղել, երկուսը՝ դրական: Այս մասին նա հայտարարել է Twitter-ի իր էջում։

«Ինչ-որ կեղծ բան է տեղի է ունենում: Այսօր չորս անգամ թեստավորվել եմ COVID-ի համար: Երկու թեստերի արդյունքները բացասական են եկել, երկուսը՝ դրական», - գրել է գործարարը:

Ըստ նրա, թեստավորման համար օգտագործվել է նույն սարքավորումները, նույն թեստերը: Նա նշել է, որ նույնիսկ բուժքույրը չի փոխվել:

 

Placeholder
Իլոն Մասկը մեկ օրում COVID-19-ի 4 թեստ է հանձնել, տարբեր արդյունքներ են տվել