Ղազինյան. Այս պետական դավաճանության մեջ ինքնախոստովանական ցուցմունքի հեղինակը Հայաստանի վարչապետն է
Քաղաքական
11:33 14/11/2020
Հայաստան

Ղազինյան. Այս պետական դավաճանության մեջ ինքնախոստովանական ցուցմունքի հեղինակը Հայաստանի վարչապետն է

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է.

««Պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում Շուշին պետք է հանձնվեր առանց մարտի»:

Այս պետական դավաճանության մեջ ինքնախոստովանական ցուցմունքի հեղինակը Հայաստանի վարչապետն է, ով 44 օր ստի ու կեղծիքի միջոցով սնեց մեր միամիտ ու դյուրահավատ ժողովրդին:

Հոկտեմբերի 29-ին իմ էջում կատարեցի գրառում, որը մեկ ժամ հետո հեռացրեցի, քանի որ այդ ժամանակ չէր կարելի դա երկար պահել հասանելի:

Գրառման հասցեատերը գլխավոր ֆեյքապետն էր, իսկ նպատակը՝ ցույց տալ իրեն, որ ես տեղյակ եմ քո Շուշին հանձնելու դավադիր ծրագրերին:

Ալիևը վարչապետին ասել էր, թե Շուշին տուր, անմիջապես պատերազմը կանգնեցնեմ, դե իսկ մեր «դուխովը» վախեցել էր այդ պայմանավորվածության մասին տեղյակ պահել Շուշիի համար կյանքի ու մահվան կռիվ տվող կամավորներին:

Քանի՞ հերոսներ անմահացան վարչապետի ու նրա հանցակիցների կողմից դավադրաբար հանձնած Շուշիի համար մարտերում . . .

Ես ձեր տունն ու տեղը . . .

Հ.Գ. Կից ներկայացնում եմ իմ գրառման սքրինը, որը մինչ այժմ փակ է բոլորի համար»։

Placeholder
Ղազինյան. Այս պետական դավաճանության մեջ ինքնախոստովանական ցուցմունքի հեղինակը Հայաստանի վարչապետն է